|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթում այսօր ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին դարձյալ հիշեցրեց ՀՀ նախագահի մոտ անցկացված հայտնի խորհրդակցությունը: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը դիտողություն է արել Իշխան Զաքարյանին` ըստ էության, գովաբանելով ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանին, որ որեւէ մեկը չի կարող ստիպել նրան հունից դուրս գալ եւ բացատրել իր ստացած թվերը: Եվ հիմա, ըստ պատգամավորի, Իշխան Զաքարյանը ուշադիր է լսել նախագահին, ու նրանից հնարավոր չէ ստանալ կարևոր հարցերի պատասխաններ:
Խոսելով մալուխների գնման ոլորտում չարաշահումների մասին` Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Ի վերջո, լավ, ի՞նչ կաբել էր, ո՞վ էր գնել, ինչո՞ւ էր էդքան թանկ գնել: Հանրությանը չտրվեց այդ պատասխանը, իսկ Իշխան Զաքարյանը` հավատարիմ Սերժ Սարգսյանի պատգամին, չի ուզում որևէ բան բացատրել»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` կրկին իջեցվում է ԱԺ-ի դերը, որովհետև ԱԺ-ում բարձրացվում են աղմկահարույց հարցեր, բայց դրանք մոռացվում են, այնինչ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է պատասխան տա իր խոսքերի համար: «Ժողովուրդը ի՞նչ պետք է մտածի այս ամենի մասին: Ժողովուրդը կարող է մտածել, որ ներիշխանական կլանները տարբեր գործիքներ են կիրառում, հետո գնում են իրենց կաբինետներում ռազբիրատ են անում, հետո ամեն մեկը ստանում է իր փայը»,- նշեց պատգամավորը: