|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նախօրեին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, ղեկավարները, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և խոշորացվող համայնքների ղեկավարները:
ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում ներկայացրել է խոշորացվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումները, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխությունները:
Համայնքների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերն են ուղղել փոխնախարարին և մարզպետին: Հանգամանորեն պատասխանելով համայնքապետերի հարցերին` Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ խոշորացման արդյունքում առաջանում են ֆինանսական խնայողություններ բնակավայրերի բյուջեներում, որոնց միավորված չափը հնարավորություն է տալիս բնակավայրերում իրականացնել ավելի մեծ սպասարկման ծառայություններ կամ կատարել ներդրումային ծրագրերի համար պահանջվող համաֆինանսավորումները:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն