|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Իսպանիայի գրեթե ողջ տարածքով անցնող ձյան «ալիքը» հասել է նաև այնպիսի քաղաքներ, որտեղ ձյան տեղումները խիստ հազվադեպ երևույթ են համարվում:
Euromag-ի ներկայացմամբ` 103 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել Տոռեվիեխա քաղաքում, որը գտնվում է Ալիկանտե նահանգի հարավում, իսկ Կոստա Բլանկայի հյուսիսային ափերին մոտ գտնվող Դենիա քաղաքում ձյուն չէր եկել 1983 թվականից ի վեր:
Ձյան առատ տեղումների պատճառով փողոցներում մեքենաների խցանումներ են տեղի ունենում, իսկ երեխաները ձնեմարդեր են պատրատում նույնիսկ տեղի լողափերում: 1983-ից ի վեր ձյուն չի տեղացել նաև Մուրսիա քաղաքում և հարակից շրջաններում: