|
Փոխարժեքներ
06 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.14 |
| EUR | ⚊ | € 422.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.5041 |
| GBP | ⚊ | £ 493.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.
«155 տարվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել։
Լոնդոնի Քյուի Թագավորական բուսաբանական այգում, որտեղ 1871 թվականից գործում է օդերևութաբանական կայան, առաջին անգամ 155 տարվա դիտարկումների պատմության ընթացքում արձանագրվել է մի ամբողջ օրացուցային ամիս՝ առանց որևէ տեղումների։
Ավելի վաղ Mirror-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի Ֆերմերների ազգային միությանը (NFU), հայտնել էր, որ աննախադեպ շոգի և դրա հետևանքով առաջացած երաշտի պատճառով երկիրը կարող է բախվել պարենային մթերքների պակասի վտանգին։
Հուլիսի վերջին Անգլիայում վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն չորրորդ անգամ հաստատվել է անոմալ շոգ։ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը երաշտ է հայտարարել Անգլիայի տարածքի գրեթե կեսում։
Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երկրի հարավարևելյան հատվածում գրանցվել է վերջին 30 տարվա ամենաերկար անընդմեջ ժամանակահատվածը առանց տեղումների։
Հիշեցնենք, որ հունիսին Մեծ Բրիտանիայում օդի ջերմաստիճանը գերազանցել էր +37°C՝ սահմանելով նոր ռեկորդ։ Իսկ Լիդսի համալսարանի օդերևութաբանության պրոֆեսոր Դուգլաս Փարքերի գնահատմամբ՝ կլիմայի փոփոխության հետևանքով առաջիկա 25 տարիների ընթացքում +40°C ամառային շոգը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի համար սովորական երևույթ»։