Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեհաստանի Սոսնովեց քաղաքում բացվելու է լեհական մետաքսյա գոտիների ցուցահանդես, գրում է Historykon-ը:
Պարբերականը կարճ պատմություն է ներկայացնում, թե երբ եւ ինչպես են լեհ պալատականները սկսել գոտիներ կրել, եւ ով էր դրանք ստեղծում:
Կարված գոտին պալատականների հանդերձանքի կարեւոր դետալ դարձավ արդեն 16-րդ դարի 1-ին կեսին: Քանի որ նորաձեւությունը եկել էր Արեւելքից, ապա այդ գոտիների կարի արհեստանոցները պարսկական անուններով էին կոչում, իսկ դրանք կարում էին հայերը, որոնց հովանավորում էին լեհ մեծահարուստները:
16-17-րդ դարերում տարածված էին թուրքական գոտիները, որոնք Լեհաստան էին ներկրում Լվովի հայ վաճառականները: Իսկ 17-րդ դարի երկրորդ կեսից Լեհաստանում նաեւ թանկարժեք պարսկական գոտիներ հայտնվեցին, որոնք 4-5 մ երկարություն եւ մոտ 60 սմ լայնություն ունեին:
Առաջին արհեստանոցները հայտնվեցին Ստանիսլավով քաղաքում՝ ներկայումս Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում: Իսկ ամենահայտի արհեստանոցը Սլուցկեում էր՝ ներկայիս Բելառուսի տարածքում: Արհեստանոցի ղեկավար իշխան Միխայիլ Կազմիր Ռադզվիլը դրա ղեկը հանձնել էր հայ վարպետ Յան Մաջարսկուն՝ Հովհաննես Մաջարյանցին, իսկ նրանից հետո՝ նրա որդուն: