|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է չեղարկել ուղեւորությունների «լուսացուցային» համակարգը՝ հեռացնելով կորոնավիրուսի կապակցությամբ կանաչ եւ դեղին ցուցակներում ներառված երկրների միջեւ տարանջատումը, հաղորդում է The Times թերթը:
Այսօրվա դրությամբ դեղին ցանկում ներառված երկրից վերադառնալու դեպքում, որտեղ կա շուրջ 140 երկիր, անհրաժեշտ է հանձնել կորոնավիրուսի երկու թեստ եւ ինքնամեկուսանալ 10 օրով: Իսկ կանաչ ցանկի դեպքում պետք է հանձնել մեկ թեստ, ինքնամեկուսացումը պարտադիր չէ: Թերթի տվյալներով՝ լուսացուցային համակարգը կարող է չեղարկվել արդեն հոկտեմբերի 1-ին:
Հայտնի չէ՝ նոր կանոնները կտարածվե՞ն արդյոք այն երկրներից ճանապարհորդների վրա, որոնց պատվաստանյութերը Մեծ Բրիտանիան չի ճանաչում: Իսկ կարմիր ցուցակում ներառված երկրները, որտեղ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գնահատվում է որպես բարդ, պահպանվում է: Այդ երկրներից Մեծ Բրիտանիա ժամանելու դեպքում անհրաժեշտ է 10-օրյա կարանտին անցկացնել հյուրանոցում սեփական միջոցներով: Այժմ կարմիր գոտում են գտնվում շուրջ 60 պետություններ: