| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 13-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 32-րդ կմ-ում բախվել են Opel Corsa մակնիշի 35 FG 007 պ/հ (վարորդ Հ. Ա.), «BMW X5» մակնիշի 17 TO 117 պ/հ (վարորդ Ժ. Ս.) և «Mercedes-Benz E350» մակնիշի 34 OV 865 (վարորդ Է. Խ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Լ. Գ.-ը (ծնված 1980 թ.) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լ.Գ.-ը հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: