|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ օպտիմալացմանն ու կրճատումներին` ասելով, որ, կանխատեսելով, որ զբաղվածության ու կրճատումների մասին հարցեր կհնչեն, կարճ կներկայացնի ամփոփ պատկերը:
«Այս կրճատումների մեջ կա հստակ մի տրամաբանություն, այն պետք է հեշտացնի որոշումներ կայացնելու գործընթացը: Պետական կառավարման համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, և քայլ առ քայլ պետք է հասնենք նրան, որ պետական ծառայողի վարձատրությունը կախված լինի նրա աշխատանքի արդյունավետությունից»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ցածր աշխատավարձի դեպքում առկա էին կոռուպցիոն ռիսկեր:
Պետական համակարգում կրճատվել է երեք հազար մարդ, տնտեսվել է 5 միլիարդ 359 միլիոն դրամ: