|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը դեռ չգիտի` արդյո՞ք կուսակցությունն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Առաջադրելու դեպքում էլ ինքը միշտ պատրաստ է իրականացնել իրեն վերապահված գործառույթները:
«Իմ թեկնածության մասով կուսակցությունից դեռ առաջարկ չկա, կուսակցությունը սպասում է հիմնադիր նախագահի հայտարարությանը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է ուշանում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ»: Պատգամավորը չի տեսնում ընտրական խաղի կանոններ, այդ առումով լավատես չէ: Նրա խոսքով` հայտարարվում է համամասնական, բայց իրականում 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ է:
Հարցին, թե ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան, Խաչատրյանն իրեն հատուկ սրամտությամբ պատասխանեց. «Ով մեկին էս կողմը կբրդի, մյուսին էն կողմը կբրդի, ու մեծ թիքեն ինքը կվերցնի, ղոչաղը նա է, նա էլ կանցնի»: