|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն հավանական վերադարձի մասին ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսումներ չցանկացավ անել: ՕԵԿ-ական պատգամավորը նաեւ չցանկացավ գնահատել նրա վերադարձի հավանականությունը: Պատգամավորը միայն նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր հետագա անելիքները, եւ այդ տեսանկյունից Քոչարյանը եւս բացառություն չէ:
Ասուլիսին ներկա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ նկատեց, որ Քոչարյանը կարող է վերադառնալ միայն այն դեպքում, երբ որեւէ քաղաքական ուժ նրան «իր ուսին վերցնի»: Թե այսօր ովքե՞ր են այդ հավանական ուժերը, Բախշյանը պատասխանել չցանկացավ, միայն հիշեց, որ ժամանակին նրան սատարել են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: