|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Անկարայում անվտանգության նկատառումներով մեկ ամսով արգելվում են հանրահավաքներն ու քայլերթերը: Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը. հայտնում է РИА Новости-ն:
Երեկ ոստիկանությունը ցրել է Անկարայում` խորհրդարանի շենքի առջև, ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիան` կապված խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգին անցնելու հետ: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները Թուրքիայի նախագահ Էրդողանին մեղադրում են միահեծան իշխանություն ձեռք բերելու ձգտման մեջ: