|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ղրղզստանի քաղաքացի Յահիե Մաշրապովը, որին կասկածում են Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ, Turmush պարբերականին հայտնել է, որ որևէ կապ չունի հարձակման հետ: Նրա խոսքով` ինքը Ստամբուլ է ժամանել հունվարի 1-ին` արդեն այն բանից հետո, երբ հարձակումը տեղի էր ունեցել: Մաշրապովն ընդգծել է, որ չգիտի, թե ինչպես է համացանցում հայտնվել իր անձնագրի լոսւանկարը:
Ղրղզստանի քաղաքացու անձնագրի լուսանկարը հունվարի 3-ին լայնորեն տարածվել է համացանցում, այնուհետև հայտնվել թուրքական TRT World հեռուստաալիքի եթերում: Պնդում էին, թե հենց այդ տղամարդն է կասկածվում ահաբեկչության մեջ, թեև պաշտոնապես այդ տեղեկատվությունը չէր հաստատվել:
Փաստորեն, հանցագործը դեռևս ազատության մեջ է: Նրան որոնում են:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Ստամբուլի գիշերային ակումբներից մեկն էր ներխուժել Սանտա Կլաուսի դիմակով ահաբեկիչը ու կրակ բացել այցելուների ուղղությամբ: Զոհվել էր 39 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը: