|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
BBC-ի ֆեյքային թվիթերը տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան մասին, եւ շատ օգտատերեր դրան հավատացել են, հայտնում է Mashable-ը: Հաղորդագրությունը հայտնվել է @BBCNewsUKI միկրոբլոգում եւ ավելի քան 200 ռեթվիթ է ունեցել: Ներկայումս հաշվի գործունեությունը կասեցված է: Բազմաթիվ ազդեցիկ մարդիկ, այդ թվում՝ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն, գրառման ռեթվիթ են արել մինչեւ կռահել են, որ այն ֆեյք է: Օգտատերերից մեկն անգամ շտապել է Բուքինգեմյան պալատ՝ ստուգելու իջեցված է պետական դրոշը:
Բուքինգեմյան պալատի մամուլի քարտուղարը հայտնել է, որ թագուհին եւ նրա ամուսինը շարունակում են մրսածությունից հետո վերականգնվել: