|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է Մարտուն Գրիգորյանը, նա նոր իշխանությունների հետ փորձում է լեզու գտնել եւ համոզել, որ ինքը լավագույն թեկնածուն է, եւ որ ՀՀԿ-ի ժամանակ ամենաշատն ինքն է տուժել:
Մեր աղբյուրները պնդում են, որ Բալասանյանի հարցն արդեն լուծված կարելի է համարել, եւ որ նրա թիմի մի քանի անդամներ արդեն գտնվում են ուժայինների ուշադրության կենտրոնում ոչ օրինական ճանապարհով քաղաքական հակառակորդների, լրագրողների դեմ «կոմպրոմատներ» հավաքելու գործով:
Չհաստատված տեղեկություններով՝ Բալասանյանները ցանկանում են վաճառել նույնիսկ գարեջրի գործարանը, իսկ հավանական գնորդների ցանկում նշվում է «Կիլիկիայի» սեփականատեր Հակոբ Հակոբյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: