| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ իր ղեկավարած թիմն այս մրցաշրջանում կարող է իրական պայքար մղել Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար:
«Կարեւոր չէ, թե «Լիվերպուլն» ինչ թիմ է եղել 25 տարի առաջ: Կարեւոր է մեր այսօրվա վիճակը: Մեր թիմը ներկայացնում է նոր սերունդ: Մենք գնահատում ենք անցյալի ֆուտբոլիստներին, սակայն չենք կարող օրինակ վերցնել նրանցից: Մենք պարտավոր ենք կատարել մեր աշխատանքը: Պետք է փորձենք հասնել տիտղոսի:
«Լիվերպուլը» մեծագույն ակումբ է, իսկ մեր կազմը բավականաչափ լավն է չեմպիոնի կոչման պայքարի համար»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
«Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոն չի դարձել 1990 թվականից: Ընթացիկ առաջնության 17 տուրից հետո թիմը 37 միավորով երկրորդ տեղում է՝ առաջատար «Չելսիին» զիջելով 6 միավոր: