կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-23 15:23
Հասարակություն

«Այլընտրանքային» բանանն արդեն Հայաստանում է

«Այլընտրանքային» բանանն արդեն Հայաստանում է

«ArmEc Trading» ՍՊԸ-ն Հայաստան է ներմուծել բանանի առաջին խմբաքանակը: Ի տարբերություն մեր երկիր բանան ներմուծող մյուս կազմակերպությունների՝ այս խմբաքանակի առանձնահատկությունն այն է, որ այն ներմուծվել է անմիջապես Էկվադորի բանանի ազգային ասոցիացիայից՝ առանց միջնորդ կազմակերպությունների: Դրա շնորհիվ բանանը Էկվադորից արտահանվել է Էկվադորի զինանշանի, «ArmEc Trading» ՍՊԸ-ի լոգոտիպի և հայերեն նկարագրության մակնշմամբ:

Բացի դրանից՝ կարևոր է այն, որ  բանանը պահվելու է հատուկ տեխնոլոգիաներով կահավորված սառնարարններում, որոնց կառուցմանը, «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի կնքած պայմանագրերի շնորհիվ, մասնակվել են նաև էկվադորցի մասնագետները:

«ArmEc Trading» ՍՊԸ-ն մտադիր է զարգացնել հայ-էկվադորական առևտրատնտեսական հարաբերությունները՝ բանանից բացի էկվադորական այլ ապրանքատեսականի ևս ներմուծելով Հայաստան:

Հիշեցնենք նաև, որ արդեն 3 ամիս է՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն բանան է արտահանում ԵՏՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան և Ղազախստան:

«Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կնքած համագործակցության պայմանագրերի հիման վրա «ArmEc Trading» ՍՊԸ-ն ձեռք է բերել էքսկլյուզիվ պայմանավորվածություններ Էկվադորից արտահանում իրականացնող էկվադորական պետական մարմինների և կազմակերպությունների հետ, որոնց թվում առանցքային դեր ունեն Էկվադորի արտաքին առևտրի նախարարությունը և «ՊրոԷկվադոր» կազմակերպությունը:

Երկարատև բանակցությունների շնորհիվ «ArmEc Trading» ՍՊԸ-ին հաջողվեց հասնել նրան, որ Էկվադորից արտահանում իրականացնող պետական մարմինները էկվադորական արտադրանքի հատուկ խմբաքանակ հատկացնեն հենց Հայաստանին, որի միջոցով էլ կատարվում է էկվադորական արտադրանքի արտահանումը ԵՏՄ երկրներ, ընդ որում՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն, գրանցված լինելով Հայաստանում, իր հարկային պարտավորությունները (շահութահարկ) կատարում է մեր երկրում:

«ArmEc Trading» ՍՊԸ