կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-05 10:57
Հասարակություն

Բանանն արդեն թանկացել է. Միհրան Պողոսյանը հետ է բերում փողերը. «Ժողովուրդ»

Բանանն արդեն թանկացել է. Միհրան Պողոսյանը հետ է բերում փողերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Ընտրություններից հետո արդեն նկատվում են մի շարք ապրանքատեսակների թանկացում: Օրինակ՝ բանանը, եթե նախկինում 650-700 դրամ էր վաճառվում, հիմա անցել է 730-750 դրամի սահմանագիծը: Հիշեցնենք՝ բանանի միակ ներկրողը «Քեթրին գրուպն» է, որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը:

Հիմա նա սկսել է ետ բերել ընտրությունների համար ծախսած գումարներն ու տրված ընտրակաշառքը: Շարունակվում է նաեւ բենզինի թանկացումը. բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը արդեն վաճառվում է 380 դրամ՝ նախկին 330-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 400 դրամ՝ 350-ի փոխարեն, սուպեր տեսակինը՝ 420 դրամ՝ 400-ի փոխարեն:

Թանկացել է նաեւ դիզելային վառելիքը՝ 350 դառնալով 360 դրամ: Բայց թանկացումները միայն այսքանով չեն սահմանափակվի, պարզապես գնաճի հիմնական ալիքը սպասվում է մայիսին՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո. չէ՞ որ այդ ժամանակ էլ ընտրակաշառք է բաժանվելու, ծախս է արվելու, եւ հետո գալու է գումարները ետ հավաքելու պահը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: