|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Դեկտեմբերի 12-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ընդունել է Դամասկոսում Վատիկանի դեսպան Մարիո Զինարին:
Ըստ «Գանձասար»-ի՝ Զինարին Հռոմի Ֆրանցիոսկոս պապի կողմից նամակ է փոխանցել Բաշար ալ Ասադին: Նամակում Ֆրանցիսկոս պապն իր զորակցությունն է հայտնել Սիրիային և նրա ժողովրդին՝ դատապարտելով ծայրահեղական և ահաբեկչական բոլոր արարքները:
Պապը կոչ է արել համատեղել միջազգային ջանքերը՝ Սիրիայի տագնապին վերջ տալու և խաղաղություն վերահաստատելու համար, որպեսզի Սիրիան մնա այնպես, ինչպես եղել է՝ քաղաքակրթությունների և կրոնների կենակցության օրինակ:
Նախագահ Բաշար ալ Ասադն իր հերթին շնորհավորել է դեսպան Զինարին դեսպան նշանակվելու համար՝ նշելով, որ նրա նշանակումից հետո Սիրիայում մնալը համաշխարհային առումով եզակի երևույթ է, քաղաքական, պատմական և մարդկային տեսակետից` աննախընթաց երևույթ և վկայում է Հռոմի սրբազան քահանայապետի աջակցությունը Սիրիային: