կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-13 17:00
Հասարակություն

Բուք, ձյուն. որոշ ավտոճանապարհներ արդեն դժվարանցանելի են

Բուք, ձյուն. որոշ ավտոճանապարհներ արդեն դժվարանցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի  տարածաշրջաններում և Գեղարքունիքի մարզում բուք է: 

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեսանելիությունը 200 մ է, իսկ Սարիար-Լուսաղբյուր ավտոճանապարհին՝ 10 մ:  

Արագածոտնի մարզի Քուչակից Ափնա գյուղ տանող ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ դեկտեմբերի  13-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, բքի, առատ ձյան և անբավարար տեսանելիության (50մ) պատճառով դժվարանցանելի են Քեթիի, Ջաջուռի  և Վարդենյաց լեռնանցքները:

Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: