|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Սպիտակի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Սպիտակի ոլորաններում, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր», Լանջիկ-Մաստարա, Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհներին, Արագածի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։