| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն: Նա նախ հիշեցրեց, որ դեռևս սեպտեմբեր ամսին ինքը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել, և այդ խնդիրը պետք է դիտարկել ժամանակի և տարածության մեջ:
ԲՀԿ-ականի խոսքով՝ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի և քաղաքական գործընթացների համար անհրաժեշտություն է, նրա տեղը լրացված չէ, և դաշտում որոշակի փոշիացում է տեսնում: Մելքումյանն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի շարքային անդամ չէ, կուսակցության հիմնադիրն է ու առաջնորդը, բայց վերադարձի մասին կոնկրետ հայտարարություն անելու իրավունքը միայն Ծառուկյանինն է:
«Այո, Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ընդհանուր այն սխեման, որով մենք առաջ ենք շարժվելու»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախընտրական ցուցակը կգլխավորի Ծառուկյանը, թե` ոչ, այդ մասին կհայտարարի հենց ինքը՝ Ծառուկյանը:
«Սխեման սա է, բայց ինչ կոնկրետ դեմքերով ու ձևաչափերով, դրա մասին կհայտարարվի»,- հավելեց նա:
Մելքումյանը խոսեց նաև ԲՀԿ-ի քաղաքական ուղղվածության մասին և ասաց, որ եթե կուսակցությունը իշխանական չէ, ուրեմն ընդդիմադիր է: «Մենք իշխանություն չենք, ընտրություններից հետո կերևա՝ ինչ ձևով հանդես կգանք: Հիմա «եթե»-ներով չխոսենք»,- ասաց նա: