կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-23 14:36
Քաղաքական

Վարչապետի փոխնախարար փեսան՝ վարչապետի հետ շփման մասին

Վարչապետի փոխնախարար փեսան՝ վարչապետի հետ շփման մասին

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, որ վարչապետի խորհրդականներն ու օգնականները նրա մտերիմներն են, ասաց. «Փոքր քաղաք է, ես շատերին եմ ճանաչում, բայց նրանք այնտեղ չեն/վարչապետի խորհրդական, օգնական-խմբ./, քանի որ իմ ընկերներն են: Եթե ուսումնասիրեք նրանց անցած ճանապարհը, նրանց կենսագրությունը, կհասկանաք, թե ինչու են նրանք այնտեղ և ինչու են նշանակվել»:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հետ աշխատանքային հարաբերություններին, փոխնախարարն ասաց. «Ես վարչապետի հետ շփվում եմ ոչ որպես փոխնախարար: Ես փոխնախարարի կարգավիճակում աշխատում եմ մեր նախարարի` Աշոտ Մանուկյանի հետ: Աշխատանքային ժամերին անմիջական շփում  վարչապետի հետ չեմ ունենում»:

Նշենք, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխանախարար Հայկ Հարությունյանը վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է: