|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հերքելով մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունը, հայտնում ենք, որ «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները, ինչպես և նախորդ անգամ, չեն պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունը առաջիկա և դրան հաջորդող ԱԺ ընտրություններում: Սակայն, ասվածը չի բացառում, որ «Գրանդ Հոլդինգը» կարող է սատարել առաջադրված որևէ թեկնածուի: Միքայել և Կարեն Վարդանյանները շարունակելու են զբաղվել հայրենական արտադրության զարգացմամբ:
Հիշեցնենք, որ «Գրանդ Հոլդինգը» հայրենական արտադրողներից առաջինն է արտահանման ծավալներով, աշխատատեղերի քանակով և ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի չափով:
«Գրանդ Հոլդինգի» մամուլի ծառայություն