|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ կուսակցությունը լքել պատրաստվող Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ տարի՝ 2016-ին, առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Նա քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու, որին որպես հակակշիռ՝ իշխանությունները հնարավոր է կրկին վերադարձնեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ ապահովելով թեժ ընտրապայքար երկու քրեական կլանների ղեկավարների միջև:
Վ. Ղուկասյանը, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ. «Ես հիմա այդ մասով ասելու բան չունեմ»: Մեր դիտարկմանը՝ եթե կուսակցությունը որոշի, որ ինքը պետք է մասնակցի ընտրությանը, ինչպե՞ս կվարվի, նախկին քաղաքապետն արձագանքեց. «Կապրենք՝ կտեսնենք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։