Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
«Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարում կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում:
Նա իր ելույթն, ըստ էության, բաժանել էր 2 մասի: Առաջինը նվիրված էր ներկայիս իշխանություններին: Նրանց և մեր իրականությունը նկարագրելուց հետո Սարգսյանը հայտարարեց, որ հենց այսպիսին է Հայաստանը, և վերջ:
Անդրադառնալով ընդդիմությանը, նա ասաց, որ ընդդիմությունը հաճախ ներքաշվոււմ է իշխանական ինտրիգների մեջ: Արամ Սարգսյանը հիշեցրեց` երբ դուրս էին գալիս ՀԱԿ-ից, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ: Ըստ նրա` Լևոն Տեր-պՊետրոսյանը ճիշտ դուրս եկավ: «ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիոն հուշագրից, ինչից, սակայն, ժողովուրդը չշահեց»,-նշեց Սարգսյանը:
Նա իր ելույթում հայտարարեց նաև, որ իրենք թեև կողմ են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց դեմ են կառավարման խոհրդարանական համակարգին: Դեմ են նաև հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ օրակարգից հանելուն, եվրասիական համագործակցությունը էլ համարում են վտանգավոր:
«Հանրապետության» նախագահը հայտարարեց, որ չի կարծում, թե այս ընտրությունները որակապես լավն են լինելու: