կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-27 22:30
Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում բովանդակալից զրույց ծավալվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց դինամիկ զարգացում ապրող փոխհարաբերությունների առնչությամբ։

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադրաձան միջխորհրդարանական ակտիվ շփումներին, ապակենտրոնացված աշխույժ փոխգործակցությանը։

Նախարարները քննարկեցին առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ 

Նոյեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերին։

Բանակցություններին հանգամանալից քննարկում ծավալվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն ամիսներ շարունակ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, հետևողականորեն սրում է իրավիճակը շփման գծում ՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

Երկուստեք շեշտվեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների լիակատար իրականացման կարևորությունը: