կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-14 12:46
Քաղաքական

Ով ինձ ավելորդ անգամ վիրավորել ա, ես բոլորին ներում եմ. Արա Աբրահամյան

Ով ինձ ավելորդ անգամ վիրավորել ա, ես բոլորին ներում եմ. Արա Աբրահամյան

Այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողներին հայտնեց, որ իր քաղաքական ծրագրերը շարունակվում են:

Լրագրողներին հետաքրքրում էր Աբրահամյանի հայտարարություններից մեկը, թե ինքը «ամնիստիա» է կիրառելու մարդկանց նկատմամբ: Հարցին` մասնավորապես ինչի՞ մասին է խոսքը, նա պատասխանեց, որ խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր վիրավորել են իրեն կամ իր ընտանիքի անդամներին: «Այստեղ մեկը մյուսի նկատմամբ շատ վատ են վերաբերվում, հարգանք չկա, ով ինձ ավելորդ անգամ վիրավորել ա, իմ ընտանիքի անդամներին վիրավորել ա, ես բոլորին ներում եմ»,- ասաց Արա Աբրահամյանը:

Ըստ նրա` երկրում խնդիրները շատ են, սակայն դրանք պետք է փորձեն լուծել համախմբված ուժերով: Աբրահամյանի համոզմամբ` անհրաժեշտ է  փոխել տնտեսության վիճակը, երկրի սոցիալական վիճակը, զարգացնել արդյունաբերությունը, ստեղծել աշխատատեղեր:

«Էկանամիչսկի բոլոր խնդիրներով մենք պետք է միասնականություն լինենք: Դա մի մարդու բան չի կամ միայն իշխանության համար չի, կամ` Սփյուռքի: Մենք պետք է թույլ չտանք, որ իրենք մահանաներ ունենան` ասելու, շատ մարդիկ ասում են` ասելու համար և իրար տարածում են: 90 տոկոսը չեն էլ եղել Հայաստան: Ես Սփյուռքում էի, 7 ամիս Ամերիկայում էի, ասում ա` գիտե՞ք այսպիսի բաներ: Ասում եմ` չէ, ես չգիտեմ: Ես հաճախ Երևան եմ լինում և հաճախակի հանդիպում եմ ՀՀ նախագահի հետ, չի եղել մի խնդիր, որ ես ասեմ, ինքը ասի` չէ»,- ասաց Արա Աբրահամյանը:

Հարցին, թե շարունակո՞ւմ է ֆինանսավորել «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, պատասխանեց. «Ես տենց բան չգիտեմ»: