|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ քաղաքական ու իրավապահ շրջանակներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը դեռեւս 2014-ին ձերբակալված է եղել եւ պահվել ազգային անվտանգության ծառայությունում: Ավելին՝ անգամ մամուլում հրապարակումներ եղան այդ մասին:
Օդում կախված լուրերի համաձայն՝ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվել է մի գործ, ըստ որի՝ Արշակ Հակոբյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ է ներգրավել ՃՈ աշխատակազմում, որոնք մեծ քանակությամբ տուգանքներ են գանձել վարորդներից, սակայն գանձումների մեծ մասը բյուջե չի մտել. ենթադրվում է` դրանք տնօրինել է Արշակ Հակոբյանը: Օդում կախված այս լուրերի իսկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ ԱԱԾ-ից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում