|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երևանում՝ Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին:
«ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատել է այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել:
«Անկեղծ ասած, տեղեկացված եմ և դրան ընթացք է տրված»: Օսիպյանի խոսքով` հիմա նյութեր են նախապատրաստում. «Ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կասենք»,- ասել է նա` մեր թղթակցի հարցին ի պատասխան: Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանի հարազատները թավշյա հեղափոխությունից հետո հայտվում են իրավապահների ուշադրության կենտրոնում»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: