Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ գործը՝ երկու մեղադրյալների մասով, դատարանում է: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Կարեն Վանոյանին և Սարգիս Արաբաջյանին, երկուսն էլ ներկայումս գտնվում են կալանքի տակ:
Մեղադրական եզրակացությա համաձայն՝ Կարեն Վանոյանը և Սարգիս Արաբաջյանը 2016թ. հուլիսի 19-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում, մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Հիշյալ գործը կքննվի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: