Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 90/1 հասցեում գտնվող սննդի պահեստում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԳոռՀակ Թրեյդ» ՍՊԸ-ին պատկանող սննդամթերքի պահեստի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.01-ին, մարվել` 18.31-ին:
Պահեստին կից այրվել են սառնարանի հովացնող շարժիչները (մեկն ամբողջությամբ, մյուսը` մասնակի), մուտքի ծածկը (մոտ 60 քմ), դրա տակ կուտակված փայտ և «Կառ» տեսակի ամբարձիչը` մասնակի: