Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում՝ կամրջի տակ, աղբի իսկական պահեստ է հայտնաբերվել։ Ջրային պետական կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ աշխատանքներ են տարվում այն վերացնելու ուղղությամբ:
«Երեկ մենք տեղափոխել ենք մոտավորապես 30 տոննա ձկան փորոտիք և կենցաղային աղբ: Հարակից գյուղի բնակիչներն էլ իրենց կենցաղային աղբը, սատկած անասունների ջանդակները նույնպես գցում են այնտեղ, խայտառակ վիճակ է: 30 տոննայի չափ տեղափոխել ենք, աշխատանքները շարունակվում են: Մոտ 60-70 տոննա էլ կտեղափոխենք»,-ասաց Ջրային պետական կոմիտեի «Մելորացիա» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Սամվել Չոբանյանը:
Հարցին, թե ի՞նչ է արվելու, որպեսզի տեղային լուծում չլինի, այլ հետագա աղտոտումը կանխվի, Չոբանյանը պատասխանեց.
«Մաքրման աշխատանքներին ներկա է եղել Սիս գյուղի համայնքապետը, ում խնդրեցինք, որ խնդիրն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահի: Ասաց՝ ամեն օր մարդ կուղարկի մի քանի անգամ, գիշերներն էլ, որ հսկողություն սահմանեն: Հետո՝ ագիտացիա-պրոպագանդա, պատերին, սյուների վրա փակցրել ենք, որ՝ չի՛ կարելի, մի՛ արեք»: