| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խիստ արձագանքել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին, ով չէր բացառել հետագայում քրդերին զինելու հանգամանքը:
Նշենք, որ օրերս նախագահական քարոզարշավի շրջանակներում ելույթ ունեցած Քլինթոնը հայտարարել էր, որ չի բացառում հետագայում քրդերին զինելու հանգամանքը: «Ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում քրդերը մեր լավ գործընկերներն են եղել: Գիտեմ նաև, որ այս փաստը որոշ շրջանակներում անհանգստություն է առաջացնում: Սակայն, ըստ իս, քրդերին պետք է զինել, երբ կարիք են ունենում: ԻՇԻՊ-ին Իրաքից դուրս բերելուց հետո Ռաքքան վերցնելու հիմնական ճանապարհը քուրդ ու արաբ զինյալներն են»,- հայտարարել էր նա:
Ըստ Demokrathaber-ի՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ նման բան անելու դեպքում ԱՄՆ-ն ահաբեկչությանն աջակցող երկիր կդառնա:
«Մեր գործը ձեզ զգուշացնելն է: Որպես մտերիմ` ասում ենք՝ ահաբեկչների հետ համագործակցող երկիրը ահաբեկչության հետ աշխատող երկրի կարգավիճակ կընդունի»,- ասել է թուրք նախարարը: