|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Հիլարի Քլինթոնը հաջորդ հեռուստաբանավեճերից առաջ պետք է արյան մեջ թմրադեղերի առկայության թեստ անցնեն:
Թրամփը նշել է, որ իր կարծիքով Քլինթոնը նախորդ բանավեճից առաջ ինչ-որ դեղամիջոց էր գործածել, քանի որ սկզբում շատ բորբոքված էր, իսկ վերջում հազիվ էր կարողանում մեքենային հասնել։
Թրամփն ասել է, որ իրենք մարզկների նման են եւ նրանց պես էլ պետք է նույնանման թեստեր հանձնեն:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի թեկնածուների եզրափակիչ հեռուստաբանավեճը ծրագրված է հոկտեմբերի 19-ին Լաս Վեգասում։