Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարման համակարգում ընթացող կադրային փոփոխությունները շուտով կհասնեն նաեւ կենտրոնական բանկին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի: Նա ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ի մայիսից, եւ մասնագիտական կարծիք կա, որ իր գործի գիտակն է:
Այդ պաշտոնում Ջավադյանը նշանակվեց 2008-ի ապրիլին՝ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո: Ջավադյանը 2014-ի մայիսին երկրորդ անգամ վերանշանակվեց ԿԲ նախագահ: Նրա պաշտոնավարման ավարտին մնացել է երեք ու կես տարի. ԿԲ նախագահին նշանակում է խորհրդարանը՝ վեց տարի ժամկետով, միեւնույն անձը երկու անգամից ավել չի կարող այդ պաշտոնում նշանակվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում