|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի` Տորոնտոյի կինոշուկայում ներկայացվելուց հետո միջազգային դիստրիբյուտոր COVERT MEDIA-ը վաճառել է 9 երկրում այն ցուցադրելու իրավունքը` Ճապոնիա, Կորեա, Վիետնամ, Թայվան, Մալայզիա, Պերու, Կոլումբիա, Էկվադոր, Բոլիվիա:
Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը ֆեյսբուքյան իր էջում, հայտնելով այս լուրը, գրում է, որ սա միայն սկիզբն է:
Հիշեցնենք, որ «Երկրաշարժ» ֆիլմը Հայաստանի կողմից «Օսկար»-ի է ներկայացվել:
Ֆիլմում կերպարները մարմնավորել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Արտեմ Բիստրովը, Սաբինա Ահմեդովան, Էմիլ Կիրակոսյանը, Վիկտոր Ստեփանյանը, Սոս Ջանիբեկյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Տաթև Հովակիմյանը:
Ֆիլմի ռուսական պրեմիերան տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 1-ին: