Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանին լրագրողները հարցրեցին մշակութային արժեքները ոչնչացնելու դեմ պայքարի մասին: «Մենք հիմա փորձում ենք եղած մշակութային արժեքների մասով ծրագիր կազմել: Այնպես չէ, որ նախարարությունը 100 տոկոսանոց վերահսկողություն ունի` այդ բոլոր կառույցների պահպանման առումով, գումարները շատ քիչ են, բայց պետք է մշակել մեխանիզմներ, ենթակառուցվածքներ, որ շատ ճիշտ և նպատակակետին տարված աշխատանք իրականացվի պատմամշակութային հուշարձանները պահպանելու ուղղությամբ, որ դրանք դառնան զբոսաշրջության և պարծանքի առարկա»,- ասաց նախարարը:
Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ մշակույթի նախարարությունը պատրաստվում է սերտ համագործակցել զբոսաշրջության ոլորտի հետ, Ամիրյանը պատասխանեց, որ մշակույթը այն կարևորագույն ոլորտն է, որը պետք է խթանի զբոսաշրջությունը, մանավանդ, որ այդ առումով Հայաստանը ցուցադրելու շատ բան ունի` ունենալով ամենահին մշակույթներից մեկը:
Ինչ վերաբերում է գրախանութները ընտանեկան ժամանցի կենտրոն դարձնելու` նախարարի նախաձեռնությանը, նա նշեց, որ դա պետք է դիտարկել գրահրատակչական ցիկլի մեջ: «Գրախանութները պետք է դառնան ընտանեկան ժամանցի վայր, այնպես, ինչպես կինոթատրոններն են: Դա լուրջ խթան պետք է հանդիսանա գրահրատարակչական գործի համար»,- ասաց Ամիրյանը:
Առաջին երեք ոլորտները, որտեղ պետք է փոփոխություններ արվեն, ըստ նախարարի, հետևյալն են` գրահրատարակչություն, կինոարտադրություն, հուշարձանների պահպանությամբ` զբոսաշրջության խթանում: