կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 12:00
Աշխարհ

Սպասենք երեք շաբաթ

Սպասենք երեք շաբաթ

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցանկացած համակարգ ժամանակի ընթացքում ձևավորում է իր «պահապաններին», որոնք դառնում են անփոխարելիներ: Նրանք երբեք առաջին դեմքերը չեն, նրանք երբեք չեն լինում գագաթին, ու երբեք էլ չեն ձգտում հասնել գագաթին՝ գագաթները գալիս գնում են, իսկ իրենք կան ու մնում են համակարգի դե ֆակտո տերերը: Պետական կառավարման համակարգի՝ առաջին դեմք չհանդիսացող անփոխարինելիները համակարգի յուրաքանչյուր տատանման ժամանակ այն իր ստատուս քվոյին վերադարձողներն են, թռիչքների պահին հետ քաշողները, բայց նաև խորտակումներից հետ պահողները:

Անփոխարելիները կառավարման համակարգի ստատուս քվոյի երաշխավորներն են: Կառավարության անդամների նշանակման առաջին փաթեթը բավականին հանրային լեգիտիմության պաշար ավելացրեց նոր վարչապետին, երկրորդ փաթեթը, իհարկե, այդ պաշարից մի կտորը տարավ, բայց այն դեռևս էապես բարձր է:

Հիմա կսկսվեն վճռորոշ երեք շաբաթները: Երեք շաբաթվա ընթացքում նորանշանակ նախարար-գլադիատորները անկախ իրենցից կսկսեն «հասկանալ», որ անփոխարելիները իսկապես անփոխարելի են: Երեք շաբաթվա ընթացքում այս օրերին բոլոր նախկին կանոնները հարցականի տակ դրած համակարգը էլի գետնին կգամվի մի փոքր ավելի երկար, բայց ամուր շղթաներով՝ համակարգային անփոխարելիներով:

Կընկալվի՞ այս անխուսափելի հեռանկարը, հենց սկզբից կկտրվե՞ն շղթաները, թռիչքի անհրաժեշտ պայմանը կապահովվի՞, կերևա երեք շաբաթում: Հակառակ պարագայում՝ երեք շաբաթից մեծ թռիչքի ակնկալիքով եկածները իրենցից անկախ կմտնեն եղած համակարգը հերոսաբար ղեկավարելու սուրբ գործին: Ճիշտ նախորդների նման: Սպասենք երեք շաբաթ: Դուխով»: