Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Մարզից ընտրված պատգամավոր Արման Սահակյանն ու Սուքիաս Ավետիսյանը որոշել են ձեռքերը լվանալ, քանի որ Բալասանյանն իրեն «ճիշտ» չի պահում՝ գլուխ է գովում, որ ավագանու ցուցակի վերին հորիզոնականներում իր մարդիկ են, և հենց նրանց շնորհիվ էլ ինքը վերընտրվելու է։ ՀՀԿ-ականներն էլ վրդովված են այդ հանգամանքից ու մատը մատին չեն խփում։ Երեկ Սուքիաս Ավետիսյանը չհերքեց լարվածության փաստը։ Մեր հարցին՝ ՀՀԿ-ն Գյումրիում միասնական է, աջակցո՞ւմ է Բալասանյանին, պատասխանեց. «ՀՀԿ մարզային խորհուրդն իր որոշումը կայացրել է, և բնական է, որ իր որոշման տերն է ու սատարում է իր թեկնածուներին»։ Սակայն խոստովանեց. «Այո, խնդիր եղել է շրջանային կառույցների հետ քննարկելու փուլում, դժգոհություններ եղել են ցուցակների հետ կապված, ավելի ճիշտ՝տեղերի հետ կապված, բայց դժգոհությունները կապ չունեն, ՀՀԿ-ի թիմն ամբողջությամբ ներգրավված է այդ գործի մեջ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։