|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լարավածություն կա Նիկոլ Փաշինյանի սիրելի Հակոբ Սիմիդյանի ու մյուս թիմակիցների միջև: Հակոբ Սիմիդյանը, ըստ մեր աղբյուրի, նախարար նշանակվելուց հետո գրեթե ոչ ոքի հետ չի շփվում:
«Անգամ իր ամենամտերիմնեների հետ է սառեցրել հարաբերությունները: Թեև Փաշինյանը Սիմիդյանին է վստահել Շրջակա միջավայրի նախարարությունը, բայց ինքն էլ քաջ գիտակցում է, որ նա հեռու է այդ ոլորտից: 2021-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նրա թիմակիցներից ամեն մեկը պաշտոն է պահանջել, ու Փաշինյանը յուրայինների ձեռքից ասես կրակն է ընկել»,- փոխանցեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրն ու ավելացրեց, որ չի բացառվում՝ Սիմիդյանը զրկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի մանդատից:
Իսկ ՔՊ կուսակցության համագումարը, հիշեցնենք, մայիսին է կայանալու: Կուսակցության վարչությունը 21-ից 15 անդամ է ունենալու, ու Սիմիդյանը, կարծես թե, այդ ցուցակում այլևս չի ընդգրկվի»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում