Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Տոբոլսկ քաղաքում ձերբակալել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողի, ով ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում էր դասալքության համար: Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Տյումենի շրջանային դատախազությանը: Դատախազության տվյալներով՝ Հայաստանի 28-ամյա քաղաքացին 7 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում, սակայն այս տարվա փետրվարին արձակուրդ է վերցրել և հեռացել Հայաստանից:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատեց հիշյալ անձի` հետախուզման մեջ գտնվելու փաստը և հայտնեց, որ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է քննվում` ՀՀ ՔՕ 362-րդ հոդվածի 1-ին մասի (դասալքության) հատկանիշներով:
Ըստ քննության տվյալների՝ կապիտանը, գտնվելով հիմնական արձակուդում, 2016-ի փետրվարին մեկնել է Հայաստանից և չի վերադարձել ծառայության: Քրեական գործով որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ մեղադրյալը օգոստոսի 26-ին ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից: Ներկայումս իրավասու մարմինները միջոցներ են ձեռնարկում նրան Հայաստանին հանձնելու ուղղությամբ:
Նշենք, որ ՀՀ զինված ուժերում հատուկ թույլտվություն է պետք արձակուրդի ընթացքում երկրից բացակայելու համար: