կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-25 11:08
Հասարակություն

Իտալիայում հայերի` զոհված կամ տուժած լինելու վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չկա

Իտալիայում հայերի` զոհված կամ տուժած լինելու վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չկա

Oգոստոսի 24-ին` ժամը 06.08-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ:

Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:

Պարբերաբար կապ է հաստատվում Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրեց, որ ժամը 23.00-ի դրությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 120-ի, առավել վնասվել են Ակումոլի և Ամատրիչե բնակավայրերը: Հյուպատոսարանն անընդհատ կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:

Ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների` զոհված կամ տուժած լինելու վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա: 

 ՀՀ ԱԻՆ