կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 15:45
Իրավական

ORSIS-ի գործով մեղադրյալ կամ կասկածյալ դեռեւս չկա

ORSIS-ի գործով մեղադրյալ կամ կասկածյալ դեռեւս չկա

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում ORSIS ընկերության ներկայացուցչի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցված նոր քրեական գործով մեղադրյալ կամ կասկածյալ դեռեւս չկա։

Նշենք, որ ՀՔԾ-ում քննվող երկու քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում եւ կատարվում է նախաքննություն։

Նշենք, որ Factor.am-ը քիչ առաջ գրել էր, թե ORSIS-ի քերական գործով անցնում է ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը։

 

Ավելի վաղ  «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Հայաստանում նոր քրեական գործ է հարուցվել պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից հանրապետությունում ռուսական ORSIS զենքի ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի աշխատանքին խոչընդոտելու փաստով։

2019 թվականին ORSIS-ը («Պրոմտեխնոլոգիա») «սեւ ցուցակում» է ներառել Հայաստանի ուժային կառույցներին զենք մատակարարողներին ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլարի չափով ռազմատեխնիկայի մատակարարումների տենդերի տապալումից անմիջապես հետո, որին մասնակցել է այդ ընկերությունը: Ավելի ուշ Ռուսաստանի «Մինպրոմտորգը» ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանին խնդրել է լուծել տվյալ իրավիճակը՝ ORSIS-ի վերաբերյալ որոշումը գնահատելով որպես «չմոտիվացված»: Տենդերի տապալման փաստով քրեական առաջին գործն է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով: Ավելի ուշ Հայաստանում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանը հայտնել է, որ ընկերությանը բացառել են «սեւ ցուցակից»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր քրեական գործը հարուցել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թանկարժեք նվերը յուրացնելու եւ նույն նախարարության պաշտոնական անձի կողմից երկրում ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ նոր քրեական գործի հարուցման համար հիմք են դարձել ՀՔԾ նյութերը, որոնց համաձայն՝ այն բանից հետո, երբ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունը առաջին քրեական գործն է հարուցել՝ կապված տենդերի տապալման հետ, ՀՀ ՊՆ ղեկավարի տեղակալներից մեկի օգնականը փորձել է ORSIS-ի փաստաբանին համոզել հրաժարվել բողոքներից: 

Բացի այդ, 2019 թվականի սկզբին ORSIS-ի հայաստանյան դուստր ընկերությունը` ORSIS Arms-ը, ի նշան համագործակցության ամրապնդման ՀՀ ՊՆ-ին զենք էր նվիրել, որը, սակայն, չէր փոխանցվել կառույցին, այլ գրանցվել էր ՊՆ փոխնախարարի անունով: