|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքական Turkish Airlines ընկերությունը վերսկսել է մշտական չվերթները Սանկտ Պետերբուրգից դեպի Անթալիա:
Հայտարարվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական 4 անգամ` երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին: Թռիչքների համար կօգտագործվեն հարմարավետ Boeing 737-800 ինքնաթիռներ, որոնք նախատեսված են 189 ուղևորների համար:
Պարբերական ավիահաղորդակցություն Անթալիայի և Սանկտ Պետերբուրգի միջև չի իրականացվել սկսած 2014թ. հոկտեմբերից:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահ Պուտինը հանդիպել է իր թուրք գործընկերոջը, եւ այդ հանդիպումից հետո հայտարարել, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները: