կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-29 09:19
Հասարակություն

Երկու օր է վերսկսվել են ակտիվ բանակցությունները իշխանության և զինյալների միջև. «Ժողովուրդ»

 Երկու օր է վերսկսվել են ակտիվ բանակցությունները իշխանության և զինյալների միջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը  գրում է «Տպավորություն Է, որ հուլիսի 17-ից մեր երկրում ստեղծված իրավիճակը մի տեսակ «կանգ Է առել»։ Նկատենք, որ հուլիսի 21-ին, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդական առաքելությամբ Երևան եկավ, իրավիճակը 2 օր անց փոխվեց, նախ՝ պատանդ մնացած ոստիկանները ազատ արձակվեցին, ապա՝ զինյալների սննդի հարցերը կարգավորվեցին, այնուհետև լրագրողների հետ հանդիպում կազմակերպվեց... Բայց երբ ինչ-որ ուժերի դրդմամբ Վիտալի Բալասանյանին փորձեցին դուրս մղել բանակցային գործընթացից, իրավիճակը դարձյալ մտավ փակուղի։ Երկու օր Է՝ երկու կողմերն Էլ լռում են. ո՛չ ոստիկանական մեքենաներ են այրվում, ո՛չ Էլ վիրավոր զինյալների մասին ենք լսում։

 «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ արդեն երկու օր է վերսկսվել են ակտիվ բանակցությունները իշխանության և զինյալների միջև։ Դարձյալ պրոցեսը գտնվում Է գեներալ Բալասանյանի ձեռքին։ Փորձ Է արվում համոզել «Սասնա ծռեր»–ին՝ հանձնվել իշխանություններին, որպեսզի բախումներ չլինեն և քաղաքակիրթ բանակցություններ սկսվեն՝ առանց զենքի։ Բայց մյուս կողմից Էլ իշխանությունները պետք Է երաշխիքներ տան միջնորդներին, որ զինյալները խիստ պատժիներ չեն կրի հանձնվելուց հետո։ Ահա, այսպիսի բարդ իրավիճակ Է, որի հանգուցալուծումը արդեն 13 օր Է՝ չի գտնվում»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։