Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախօրեին հայտնի է դարձել, թե ինչի արդյունքում է մահացել հասարակական գործիչ Կարեն Վարդանյանը։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն մի շարք փորձաքննություններ էր նշանակել, որոնց պատասխանները օրերս ստացվել են։ Պարզեցինք, որ ըստ ստացված եզրակացության՝ Կարեն Վարդանյանը մահացել է ոչ թե սուր կտրող, ծակող գործիքների հետևանքով այլ նրան սպանել են խեղդամահ անելու միջոցով։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ նաև, որ այս գործով կալանավորված Գևորգ Զոհրաբյանին դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու եզրակացությունը ևս ստացել են, ըստ որի՝ նա մեղսունակ է և սպանություն իրականացնելիս եղել է սթափ վիճակում։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին իրավապահները Երևանի Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ հայտնաբերել էին հասարակական գործիչ, վերլուծաբան Կարեն Վարդանյանի թաղված դին։ Հաջորդ օրը ՀՀ ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել էին Երևանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Զոհրաբյանին և 43-ամյա Արթուր Միհրանյանին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։