|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղական արտադրողին աջակցելու հանձնարարություն տվեց:
Նրա խոսքով՝ գյուղտեխնիկայի, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման, ինչպես նաև այգիների ինտենսիվ հիմնման ու կայացման անհրաժեշտ սարքավորումների ներկրման համար գոյություն ունեցող մաքսային վճարները կարող են առաջացնել լրացուցիչ բեռ:
Բացի այդ` վարչապետը նշեց, որ, հաշվի առնելով այն, որ տեղական արտադրողները դեռևս չեն ապահովում շուկայի պահանջները, անհրաժեշտ է այս ոլորտի համար նախատեսված ապրանքների ներմուծման համար սահմանել ժամանակավոր խրախուսման մեխանիզմներ:
«Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ գյուղատնտեսության և տնտեսական զարգացման նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմին ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ ապրանքների ներմուծման մաքսային վճարների ժամանակավոր արտոնություններ սահմանելու և տեղական արտադրողներին աջակցելուն ուղղված առաջարկություններ»,- ասաց Կարեն Կարապետյանը: