|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Կեյ Բեյլի Հաթչիսոնը դարձյալ հաստատել է, որ Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումից հետո Թուրքիային դուրս կմղեն Ֆ-35 կործանիչների ծրագրից:
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ Թուրքիան Ռուսաստանից ձեռք կբերի Ս-400-ները: Թուրքիայի կապերը կտրվելու են Ֆ-35-ների ծրագրի հետ, թույլ չենք տա, որ ռուսական համակարգերը ՆԱՏՕ-ում գտնվելու արդյունքում ազդեն Ֆ-35-ների վրա»,- նրա խոսքերն է մեջբերում gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ Էրդողանն արդեն հայտարարել էր, որ հուլիսի առաջին կեսին ռուսական համակարգերը կմատակարարվեն, իսկ մոտակա օրերին սպասվում է Էրդողան-Թրամփ հանդիպումը, որի ընթացքում սպասվում է նաև Ս-400-ների խնդրի քննարկումը: