կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-11 14:11
Հասարակություն

Վրաստանի պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին

Վրաստանի պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստանի խորհրդարանի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ-ի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն ու անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակով ընթացող զարգացումը, վստահություն է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ քննարկումների արդյունքում դրական լուծում կստանան ծրագրով նախատեսված հարցերն ու խնդիրները։