կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-24 21:09
Արցախ

Մարտակերտում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

Մարտակերտում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին


Այսօր՝ ապրիլի 24-ին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի գլխավորությամբ, ուժային կառույցների եւ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ ու աշխատողներ, ազատամարտիկներ, զինվորականներ, քաղաքի երկու հանրակրթական դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները՝ տնօրենների գլխավորությամբ, ու քաղաքի հասարակությունը Մարտակերտում ծաղիկներ են դրել եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին:

Ծաղկեպսկադրությանը մասնակցել են նաեւ ԱՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Հարությունյանը, N միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Սաիյանը, աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը, քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը եւ զորամասերի հրամանատարներ ու սպաներ:

Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը կատարել է ոգեկոչման արարողություն եւ աղոթք հնչեցրել առ Աստված՝ Մեծ Եղեռնի նահատակների հոգու հանգստության համար եւ կոչ արել լինել համախմբված եւ պահանջատեր՝ աշխարհի բոլոր երկրների Ցեղասպանության ճանաչման, իսկ ոճրագործ երկրին՝ կատարածի դիմաց փոխհատուցման հարցում: